AllatRa Pattern Tape

հասարակություն: ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ առաջին եզակի վիդեո կոնֆերանսը մարդկության պատմության մեջ։ ճշմարտություն, որը բարձրաձայնվեց ողջ աշխարհի կողմից։

Հրավիրում ենք Ձեզ միանալ "ԱԼԼԱՏՌԱ" Միջազգային Հասարակական Շարժման «Պրոֆեսիոնալների խաղ: Միասնական Հատիկ: Հասարակություն: Վերջին հնարավորություն" բացառիկ համաշխարհային նախաձեռնությանը:

Սա միջազգային մասշտաբի այնպիսի մի իրադարձություն է, որը տեղի է ունենում մարդկության պատմության մեջ առաջին անգամ։ Սա մի իրական շանս է, որը հնարավորություն է տալիս մոլորակի մարդկանց միավորվել կենդանի շփման մեջ և քննարկել արդիական և կենսական այն թեմաները, որոնք որ հուզում են մեզանից յուրաքանչյուրին:

Մասնակից երկրների թվում էին ԱՄՆ-ն, Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը, Շվեյցարիան, Չեխիան, Իսպանիան, Սլովակիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ղազախստանը, Գերմանիան, Ուզբեկստանը, Միացյալ Թագավորությունը, Մոլդովան, Իտալիան, Լատվիան, Կանադան, Նոր Զելանդիան և այլն: Մարդիկ, անկախ իրենց ազգային պատկանելությունից, դավանանքից, մասնագիտությունից, սոցիալական կարգավիճակից, աշխարհում առաջին անգամ համախմբվեցին և բաց ուղերձով բարձրաձայնեցին ճշմարտությունը՝ այն գլխավոր հարցը, որը վերաբերվում է ողջ քաղաքակրթությանը. «Ինչպես մենք՝ որպես մարդկություն կարող ենք փոխել հասարակության զարգացումը սպառողական վեկտորից դեպի ստեղծարարականը»:

2019թ․-ի Մայիսի 11 եզակի Միջազգային Կոնֆերանսի Հակիրճ Տեսաամփոփում

Խոսնակներից կողմից հստակորեն և համարձակորեն հնչեցվեց միջազգային հանրության կողմից սպառողական ձևաչափի վերաբերյալ իրական տրամադրություններն արտահայտող խոսքերը, որոնք արդեն վերջնականապես սպառել էին իրենց. «Այստեղ ոչ ոք չի ուզում սպանել, ակնհայտ է, որ ոչ ոք չի ուզում ագրեսիա: Մենք բոլորս ուզում ենք խաղաղություն և լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ: Ուրեմն ինչու՞ են մեզ ստիպում հավատալ, որ կա թշնամի, և մենք պետք է ապրենք վախի և ատելության մեջ: Մարդիկ չեն բողոքողները: Բողոքում են նրանք, ովքեր չեն կարողանում մի քսակ և մեզ վրա ունեցած իրենց իշխանությունը կիսել, էլ չենք խոսում այն մասին, որ այդ քսակը մերն է »:

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՁԵՎԱՉԱՓ ԵՎ ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ ԵՆ

Բոլոր ներկաները նշեցին անցկացվող իրադարձության իսկապես արտասովոր և աննախադեպ լինելու ձևաչափը: Գրեթե բոլոր խոսնակները խոսում էին անմիջապես սրահից, իրենց նստատեղից՝ միևնույն ժամանակ լինելով որպես մեկ ամբողջություն իրադարձության մասնակիցների և ողջ աշխարհի հետ։ Յուրաքանչյուր ելույթ ունեցողը արտահայտում էր հազարավոր մարդկանց կարծիքը, իսկ յուրաքանչյուր ներկա գտնվողը տարբեր համայնքների ներկայացուցիչ էր: Բոլորը տեսնում էին միմյանց աշխարհի կինոթատրոնների և համաժողովների կենտրոնների հսկայական էկրաններից: Մոլորակի տարբեր կետերից մարդիկ կարող էին միմյանց աչքերի մեջ նայել և շփվել առանց միջնորդների:

Հատկապես զգայուն կերպով հասարակությունը արձագանքեց տեղին տրված այն հարցերին, որոնք բարձրաձայնվում էին դահլիճներից: «Դա իսկապես որ այն է, ինչն արդեն ցավալի է բոլորի համար: Մենք ուրախ ենք, որ վերջապես հնչեց իսկական ճշմարտությունը, առանց ԶԼՄ-ների բառախաղերի և զարդարված քաղաքական խոսքերի: Սա ցույց է տալիս, որ մենք՝ մարդիկ, ուժեղ ենք միասնության մեջ, և լավը դեռ ապրում է տարբեր երկրներում», - նշեցին ներկաները:

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ։ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» համաժողովում բարձրաձայնված հարցերը հետևյալն էին․

Ինչպե՞ս է հասարակության սպառողական ձևաչափը փակուղային դարձել մեր քաղաքակրթության զարգացման համար։ Ի՞նչ անել, որպեսզի մենք բոլորս միասին խաղաղ ճանապարհով անցնենք ստեղծարար հասարակության ձևաչափի՝ առանց որևէ երկրի կամ ազգի, առանց որևէ մեկին վնաս պատճառելու։

Ի՞նչու է, որ 21-րդ դարում մենք ունենք այնպիսի համաշխարհային խնդիրներ, ինչպիսիք են պատերազմները, միջազգային կոնֆլիկտները, ռասային և կրոնական դիսկրիմինացիան, այն դեպքում, երբ տարբեր երկրների մարդիկ ընդհանուր առմամբ մեկ բան են ցանկանում՝ խաղաղություն և երջանիկ կյանք։

Ինչու՞ է նենգափոխվում կամ չի բարձրաձայնվում ստեղծարար հասարակության համար կարևոր տեղեկատվությունը համաշխարհային ԶԼՄ-ներում։ Ի՞նչու են աշխարհում այդքան կրոններ, բայց հասարակությունում բացակայում է մարդկայնությունը։ Ինչու՞ է աշխարհում ըստ բոլորին հայտնի օրինակի վարկաբեկվում մուսուլմանությունը, չէ՞ որ մուսուլմանների համար իսլամը դա Սիրո կրոն է։

Ո՞վ է մարդկության համար հիմնել այսպես կոչված «Դատաստանի Օրվա ժամ»-ի սլաքը, որը ցույց է տալիս 12-ից երկուս պակաս ժամանակը և այն փիար են արել համաշխարհային ԶԼՄ-ներում, որպես «միջազգային իրավիճակի և միջուկային սպառազինությունների մրցավազքի լարվածության գործոն», ինչու՞ է 12-ը նշանակվել որպես «ապոկալիպս և մարդկության ամբողջական ոչնչացում»։

Ինչպե՞ս միավորել բարի կամքի բոլոր մարդկանց։ Ելք կա։ Մարդիկ միասին կարող են շատ բան։

Սա G20-ի խաղ չէ։ Սրանք տարբեր երկրների ազատ մարդիկ են, որոնք բաց տեքստով ճիշտն են ասում և ցանկանում են ապրել միասնական համամարդկային ընտանիքում, որտեղ գլխավոր առաջնահերթությունը կլինի Խաղաղությունը, Խիղճը և Մարդկայինությունը։

ՈՂՋ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՑ

Այս մասշտաբային իրադարձությունում խոսնակների կողմից առաջարկվեց մեկ տարի հետո մայիսի երկրորդ շաբաթ օրը բոլորով միասին կազմակերպել ավելի մասշտաբային միջազգային օնլայն-կոնֆերանս «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ։ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 2020» #allatraunites, որտեղ կհավաքվենք ողջ աշխարհով և կհրավիրենք բոլոր երկրների ներկայացուցիչներին և առաջնորդներին․

«Այսօր մայիսի երկրորդ շաբաթ օրն է։ Եկե՛ք մեկ տարի հետո հավաքվենք աշխարհի բոլոր մարդկանց հետ, եկե՛ք միասին հավաքվենք մեր համաշխարհային համայքով, մեր առաջնորդների և պետական պաշտոնյաների հետ միասին։ Եվ եթե բարձրաստիճան պաշտոնյաները իսկապես այդքան ծույլ են, որպեսզի իջնեն հասարակ մարդկանց մոտ, հոգ չէ, նրանք կարող են իրենց գրասենյակներից միանալ իրենց հարմարավետ բազմոցներից միանալ Ինտերնետի միջոցավ։ Նայելով ողջ համաշխարհային համայնքի աչքերի մեջ, անգամ էկրանի միջից, նանք կարող են պատասխանել մեր հարցերին հասարակ քաղաքացիների պես, քանզի այսօր նրանք նախագահներ են, իսկ վաղը նրանք հասարակ մարդիկ կդառնան։ Եկե՛ք միասին հավաքվենք, որպեսզի հասկանաք, թե իսկապե՞ս մեր առաջնորդները ցանկանում են մեզ սպանել։ Մենք ցանկանում ենք հարցնել, թե ինչ են նրանք անում մեզ հետ իրականում․ նրանք փրկու՞մ են մեզ թե՞ ահաբեկում են մեզ»։

Մեզանից ամեն մեկը կարող է շատ բան անել դրա համար։ Յուրաքանչյուրը կարող է իր սեփական ջանքերն գործադրել կոնֆերանսի մասին որքան հնարավոր է շատ քանակությամբ մարդկանց տեղեկացնելու մեջ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր մարդկային դիրքորոշումը արտահայտել և իր ներդրումն ունենալ նոր ստեղծարար հասարակության ձևավորման գործում։ Այնպիսի հասարակության, որտեղ որ ցանկանում է ապրել յուրաքանչյուր ողջամիտ մարդ։

«Մենք բոլորս ցանկանում ենք ապրել լավ աշխարհում, և եթե մենք այն չստեղծենք, ապա ո՞վ է անելու դա․․․ Եկեք տվյալ կոնֆերանսի մասին ինֆորմացիաով կիսվենք ԶԼՄ-ներով և բոլոր սոցիալական ցանցերով՝ անելով հնարավորինս ամեն բան ողջ երկրագնդի մասշտաբներով։ Սա վերջին հնարավորությունն է, մենք կարող ենք վերացնել ժամերը և ապրել երջանիկ։ Բայց եթե մենք որոշենք չօգտագործել այդ հնարավորությունը միավորվելու համար , այդ դեպքում էլ ինչի՞ սպասել վերջին երկու րոպեի անցնելուն։ Մենք արդեն հենց հիմա էլ կարող ենք սլաքները «Կեսգիշեր»-ի վրա տանել։ Մեզանից է կախված, թե ինչպիսի է լինելու աշխարհը վաղը։ Եվ մենք հասկանում ենք, որ չենք կարող ազդել կլիմայական փոփոխությունների վրա, բայց մենք կարող ենք փոխել մարդկանց, մեր միջև փոխհարաբերությունները։ Այսպիսով, եկե՛ք հանդիպենք հաջորդ տարվա մայիսի երկրորդ շաբաթ օրը և միասին ընտրենք մեր քաղաքակրթության համար ճանապարհը։ Սա մեր վերջին հնարավորությունն է։

ԱՇԽԱՐՀԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ #ALLATRAUNITES-ին

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ։ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» եզակի կոնֆերանսը մեծ արձագանք ստացավ ողջ աշխարհով մեկ։ Միջոցառումը վերջացել էր, բայց տարբեր երկրներում մարդիկ չէին բաժանվում միմիյանցից։ Մինչ ուշ գիշեր ընթանում էին քննարկումներ, տեսածի և լսածի մասին կարծիքների և առաջարկությունների վերաբերյալ տեսանկարահանումներ։ Բոլորը միաբերան նշում էին թե որքան խորհրդանշական էր այդ իրադարձությունը․ վերջապես ճշմարտությունը հնչեց ողջ աշխարհով մեկ։ Ներկաները, որոնք հասարակական գործիչներ, կոնսուլներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, վաստակավոր գործիչներ ինչպես նաև բոլոր հրավիրվածները հայտնում էին իրենց համաձայնության դիրքորոշումը և իրական պատրաստակամությունը փոխգործակցել և ամենուրեք տարածել տվյալ ինֆորմացիան ինչպես նաև մասնակցել «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ։ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 2020» նոր ձևաչափի համաշխարհային և մասշտաբային միջոցառման նախապատրաստական աշխատանքգենրին։

#allatraunites հեշթեգը մեծ ժողովրդականություն է ձեռք բերում համաշխարհային սոցիալական ցանցերում, որը կոչ է անում ողջ համաշխարհային հանրությանը ուշադրություն դարձնել եզակի համաշխարհային նախաձեռնության վրա, որը վերաբերվում է յուրաքանչյուրի մոտ ապագային։ Այդ գաղափարախոսությունը ոգևորեց աշխարհի տարբեր երկրների միջոցառման մասնակիցներին, որպեսզի նրանք գործեն։ Ի վերջո սա համամարդկային նախաձեռնություն է՝ ողջ մարդկության դեմ ծառացած արդի ճգնաժամերից և փակուղիներից դուրս գալու իսկական հնարավորություն։ Եվ հիմա յուրաքանչյուրը կարող է ջանք գործադրել համամարդկային դրական ապագայի կայացման համար։

Վիդեո արձագանքներ պրոեկտի վերաբերյալ.

Telegram