AllatRa Pattern Tape
Logo Creative Society ԱՐԱՐՈՂ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ․ ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ՝ ԿԱԽՎԱԾ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՑ

Կոնֆերանս ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ։ ԴՐԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ Մայիսի 15, 2021

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է երջանիկ լինել։ Բայց կարո՞ղ ենք մենք արդյոք երջանիկ համարել մեր հասարակությանը: Մեզանից յուրաքանչյուրը, միանշանակ, կցանկանար ապրել այնպիսի աշխարհում, որտեղ նա իսկապես երջանիկ է, որտեղ որ երջանիկ է իր ընտանիքը, բոլոր մարդիկ։ Բայց ինչպիսի՞ աշխարհ ենք մենք տեսնում այսօր։ Ինչպիսի՞ ապագա ենք մենք ցանկանում մարդկության համար։

CREATIVE SOCIETY. WAYS TO ACHIEVE IT

Մեր ժամանակի իրողությունները. ռազմական սպառնալիքներն ու բախումները, աշխարհաքաղաքական լարվածությունը, միլիոնավոր փախստականներ, սովից մահացող երեխաներ, տնտեսական ճգնաժամեր, և այս ամենը` արագորեն ահագնացող կլիմայական աղետների ֆոնին, որոնք մարդկությանը դնում են քաղաքակրթության գոյատևման կամ քաղաքակրթության վերացման առանցքային ընտրության առջև:

Եվ այս ամենը հասարակության սպառողական ձևաչափի արդյունքն է: Արդյո՞ք մենք բոլորս այսպիսի աշխարհի մասին ենք երազել: Արդյո՞ք մենք այսպիսի ապագա ենք ցանկանում մեր երեխաների և թոռնիկների համար: Արդյո՞ք սա այն աշխարհն է, որում մենք ինքներս ենք ցանկանում ապրել:

ԲԱՅՑ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ։ ԴՐԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ» եզակի համաշխարհային իրադարձությունը 2021 թ.-ի մայիսի 15-ին ԱԼԼԱՏՌԱ Միջազգային Հասարակական Շարժման հարթակում մեկ առցանց-տեսակամուրջում կմիավորի մարդկանց աշխարհի 180 երկրներից բաց գլոբալ երկխոսության մեջ.

«Ցանակնու՞մ ենք մենք արդյոք արարող հասարակություն։ Ինչպիսի՞ն ենք մենք տեսնում մարդկության ապագան»

Համաշխարհային այս իրադարձությանը 2021 թ._ի Մայիսի 15-ին մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում ՝ դիվանագետներ, տարբեր միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, ԶԼՄ-ների, մշակույթի և տարբեր երկրների սոցիալապես ակտիվ մարդկանց ներկայացուցիչներ: Աշխարհի տարբեր լեզուների համաժամանակյա թարգմանությամբ իրական ժամանակում իրականացված ինտերակտիվ տեսանյութերը թույլ կտան աշխույժ երկխոսություն վարել տարբեր մայրցամաքների մարդկանց միջև:

Այս պատմական միջազգային վիդեոկոնֆերանսի ժամանակ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից հնարավորություն կունենան համախմբվել և կիսվել իրենց կարծիքներով և պատկերացումներով, թե ինչպիսին պետք է լինի մեր մարդկության ապագան:
2021 թվականի մայիսի 15-ի իրադարձությունը հաջորդ քայլն է «Հասարակություն։ Վերջին հնարավորություն» առաջին համաշխարհային կոնֆերանսից հետո:

CREATIVE SOCIETY. WAYS TO ACHIEVE IT

2021 թվականի մայիսի 15-ի իրադարձությունը հաջորդ քայլն է «Հասարակություն։ Վերջին հնարավորություն» առաջին համաշխարհային կոնֆերանսից հետո: որը տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 11-ին: Դրանում մարդիկ բարձրաձայնեցին մեր ժամանակի ամենաարդիական խնդիրները և ճշմարտությունը, որոնք ցնցեցին աշխարհը:

Մարդիկ հասկացել էին. որպեսզի աշխարհը իսկապես փոխվի դեպի լավը, պետք է փոխել համաշխարհային հասարակության ձևաչափը` սպառողականից դեպի արարող ձևաչափը, և փոխել այն խաղաղ ճանապարհով: Եվ դա կարող են անել միայն իրենք` մարդիկ: Այսօր, որպես մարդկություն, մեզ համար այնքան կարևոր է տեսնել այն ընդհանուր ապագան, որին որ մենք ցանկանում ենք գալ որպես միասնական համընդհանուր ընտանիք:

Մայիսի 11-ին կայացած միջազգային կոնֆերանսի արդյունքը հզոր ալիք հանդիսացավ ամբողջ աշխարհում ` հետագա միջազգային կոնֆերանսների և հեռահաղորդակցության կամուրջների տեսքով, բազմաթիվ կլոր սեղանների, տարբեր ոլորտների փորձագետների հետ հարցազրույցների, լայնածավալ սոցիալական վիդեոհարցումների անցկացմանը հետևյալ թեմայի շուրջ՝ «Պե՞տք է մեզ արդյոք արարող հասարակություն, և ինչպիսի՞ն ենք մենք այն պատկերացնում.

Մարդկանց աշխույժ գործունեությունը աշխարհով մեկ գործնականում ցույց տվեց, որ մենք բոլորս կարող ենք միավորվել ընդհանուր արարող նպատակի համար, եթե պատասխանատվությունը չդնենք որևէ մեկի վրա և սկսենք միասին արարել՝ ի նպաստ Երկրի բոլոր բնակիչներին:

Արարող փոփոխությունները սկսվում են մարդկանց որոշմամբ, և այդ որոշումը դառնում է ապագայի սկիզբը:

2021 թ. Մայիսի 15-ի լայնածավալ տեսակամուրջը կազմակերպում են հենց իրենք՝ մարդիկ իրենց երկրներում և մարզերում իրենց իսկ ուժերով:

«ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ։ ԴՐԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ» միջազգային կոնֆերանս, 2021 թ. Մայիսի 15: Մարդկության ապագան քո ձեռքերում է: Միավորիր և արարիր:
I.M.Danilov

«Մենք արդեն այսօր կապրեինք արարող հասարակության մեջ, եթե երեկ սկսեինք գործել: Իսկ երեկ սկսած կլինեինք գործել, եթե երեկ չէ մյուս օրը սկսեինք խոսել դրա մասին »:

/Ի. Մ. Դանիլով/