Աշխարհի շատ մշակույթներում 8 թիվը դա՝ կատարելության, կարգի և ամբողջականության խորհրդանիշն է:
Սա նոր ժամանակաշրջանի, նոր ցիկլի սկիզբն է, նորացումն ու վերածնունդն է։
Սիրո, առատության և բարգավաճման, հուսալիության խորհրդանիշ՝ հասցված կատարելության:
Ութ թիվը հորիզոնական դիրքում կազմում է անսահմանության նշանը, որը հակադրվում է վախճանականության (սահմանավորության) գաղափարին: Ութը սուրբ թիվ է աշխարհի շատ ավանդույթներում:
«Արարող Հասարակություն» պրոեկտի համատեքստում ութը խորհրդանշում է Արարող հասարակության 8 հիմքերը՝ հուսալի այն սյուները, որոնց վրա կառուցվում է ներդաշնակության և արդարության աշխարհը:
Եռանկյունը՝ դա բազմիմաստ խորհրդանիշ է, որի հիմնական իմաստներից են կյանքը, լեռը, ելնող իմպուլսը, բարեկեցությունը.
Եռանկյունը առանցքային դեր է խաղում աշխարհի գրեթե բոլոր կրոնական ավանդույթների մեջ ՝ մարմնավորելով ավելի բարձրագույն ուժերը:
Եռանկյունը պատկերում է 3 թվի սիմվոլիկ իմաստը։
Գագաթը դեպի վեր ուղղված եռանկյունը հանդիսանում է ճշմարտության, իմաստության, կայունության խորհրդանիշ: Եռանկյունի սիմվոլիզմը համապատասխանում է դեպի Միասնության կետ ելնելու սկզբունքին:
Արարող հասարակության համատեքստում եռանկյունը խորհրդանշում է վերելք դեպի նոր փուլ՝ մարդկանց միավորվելու, յուրաքանչյուր մարդու բարգավաճման և կայուն զարգացման, նրա կյանքի որակի բարելավման փուլ:
Համաշխարհային մշակութային ավանդույթներում շրջանը մարմնավորում է կյանքը, ամբողջականությունը, միասնությունը, բարձրագույն կատարելությունը, անդադար շարժումը: Շրջանի գծի բոլոր կետերը համարժեք են:
Որպես ամենակարևոր դիցաբանական խորհրդանիշներից մեկը՝ շրջանը իր մեջ ներառում է ամենատարածվածության, անտեսանելի արարող սկզբունքի, միասնության և ամբողջականության հասկացությունները: Հին ժամանակներից ի վեր, շրջանի խորհրդանշական իմաստը կապված է արեւի, լույսի եւ երկնքի հետ:
Արարող հասարակության համատեքստում, դեպի վեր սլաք ունեցող շրջանը խորհրդանշում է էվոլյուցիոն գործընթաց, արարում և զարգացում, կյանք, բարություն, բարգավաճում: Գեղարվեստական կոմպոզիցիայում ձախից աջ շարժումը խորհրդանշում է շարժում դեպի ապագա:
Արարող հասարակության համատեքստում, դեպի վերև սլաք ունեցող շրջաը նշանակում է մարդկության մեկ վերելք շարժ դեպի ազատ մարդկանց կատարյալ Իդեալական հասարակություն: